211652_close_icon
views-count6471 դիտում article-date 14:16 03-03-2017

Սերժ Սարգսյանը մեկնաբանել է ՀՀԿ ցուցակում իր չընդգրկվելու հանգամանքը

Նախագահ Սերժ Սարգսյանը վստահ է, որ խորհրդարանական համակարգն առավել արդյունավետ է և ավելի լավ հնարավորություններ է ստեղծում պետական կառավարման համար։ Այդ մասին նա նշել է Euronews-ին տված հարցազրույցում, փոխանցում է armenpress.am-ը։ «Այն ավելի լավ հնարավորություններ է ստեղծում քաղաքացիների ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների համար պետության կառավարմանը մասնակցելու հարցում։ Ցանկանում ենք ստեղծել այնպիսի պայմաններ, որպեսզի մեր քաղաքացիներն ունենան բողոքի համար ավելի քիչ պատճառներ»,-նշել է ՀՀ նախագահը։ Անդրադառնալով հարցին, թե արդյոք ՀՀԿ նախընտրական ցուցակում Սերժ Սարգսյանի չընտրվելը նշանակում է, որ նա հեռանում է քաղաքականությունից, նա պարզաբանել է. «Դա նշանակում է, որ մենք հաշվի ենք առնում այն մտահոգությունը, որ որն արտահայտում է մեր ընդդիմությունը՝ ընտրական գործընթացներում վարչական ռեսուրսների օգտագործման առումով։ Դա նաև նշանակում է, որ մենք հնարավորություններ ենք ստեղծում, որպեսզի երիտասարդներն ինքնադրսևորվեն քաղաքականության մեջ»։

Նմանատիպ նյութեր