211652_close_icon
views-count4569 դիտում article-date 14:38 03-03-2017

Գերմանիայի դեսպանը կանչվել է Թուրքիայի ԱԳՆ

Անկարայում Գերմանիայի դեսպան Մարտին Էրդմանը հրավիրվել է Թուրքիայի ԱԳ նախարարություն՝ կապված գերմանական իշխանությունների կողմից Կարլսրուե քաղաքում «Եվրոպայի թուրք դեմոկրատների միության» կոմղից նծրագրված միջոցառումն արգելելու հետ, հաղորդում է Anadolu-ն։ Նշվում է, որ նախօրեին չեղարկված միջոցառմանը պետք է մասնակցեին նաև Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը և Էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեքչին։ Անկարայում դիվանագիտական աղբյուրը հայտնել է, որ գերմանացի դեսպանին Թուրքիայի ԱԳՆ հրավիրելը կազմակերպվել է ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուի հրահանգով։

Նմանատիպ նյութեր