211652_close_icon
views-count2508 դիտում article-date 12:05 03-03-2017

Ֆրանսիական Կալեի քաղաքապետն արգելել է սնունդ բաժանել փախստականներին

Ֆրանսիայի Կալե քաղաքի ղեկավար Նատաշա Բուշարտն արգելել է փախստականներին սնունդ բաժանել, գրում է The Guardian թերթը։ Քաղաքապետը պատճառաբանել է, որ դա կարող է նպաստել «Ջունգլիներ» հայտնի նախկին ճամբարի վայրում կրկին փախստականների կուտակումների առաջացմանը։ Թերթի տվյալներով՝ տեղի իշխանությունները մի քանի անգամ կանխել են միգրանտներին սննդով ապահովելու բարեգործական կազմակերպությունների քայլերը։ Այդուհանդերձ, կամավորները դա անում են իշխանություններից թաքուն։ Բարեգործական կազմակերպությունները, սակայն, հայտարարել են, որ արհամարհելու են այդ արգելքը, միևնույն ժամանակ իրավաբանական խորհրդակցություններ են անցկացրել։

Նմանատիպ նյութեր