211652_close_icon
views-count3414 դիտում article-date 15:04 03-03-2017

ԱՄՆ-ի փոխնախագահը խոստովանել է, որ անձնական էլհասցեն է օգտագործել աշխատանքում

ԱՄՆ-ի փոխնախագահ Մայք Փենսն իր անձնական էլհասցեից է օգտվել աշխատանքային նամակներ ուղարկելու համար, երբ զբաղեցնում էր Ինդիանայի նահանգապետի պաշտոնը, հաղորդում է BBC-ն։ Առաջինն այդ մասին հայտնեի է դարձել Indianapolis Star թերթին, որը պնդել է, որ Փենսը չի օգտվել աշխատանքային էլհասցեից նույնիսկ ամենանուրբ քաղաքական հարցեր ու ազգային անվտանգության խնդիրներ քննարկելու ժամանակ։ Թերթի տվյալներով՝ անցած ամառ հաքերներին հաջողվել էր կոտրել նախկին նահանգապետի էլհասցեն, ինչից հետո վերջինս նոր էլհասցե էր ստեղծել։ Ինիդիանա նահանգում օրենքը թույլ է տալիս օգտվել անձնական էլհասցեից, սակայն պահանջում է, որպեսզի ողջ նամակագրությունը բաց լինի հանրության համար։

Նմանատիպ նյութեր