211652_close_icon
views-count6255 դիտում article-date 11:26 03-03-2017

Այսօր ճանաչված ճարտարապետ և երաժիշտ Արթուր Մեսչյանի ծննդյան օրն է. ՏԵՍԱՆՅՈՒԹ

2001 թ. Արթուր Մեսչյանը լույս է ընծայում երգերի հավաքածուն՝ բաղկացած 4 սկավառակից (Hit Collection), որտեղ ընգրկված էին իր՝ («Ցնորված ջութակահարի մենախոսությունը») «Catharsis»-ը, «Catharsis 2»-ը և «Communion» («Հաղորդությունը»)։ 2003 թ. Մեսչյանը համերգ է տալիս Լոս Անջելոսի Կոդակ համերգասրահում, որտեղ ներկայացնում է նոր կատարումներ՝ այդ թվում «Սայաթ-Նովա» ստեղծագործությունը։ Ա․ Մեսչյանի՝ իրադարձություններով լի կյանքում նոր էջ բացվեց 2005 թ., երբ 17 տարի ԱՄՆ-ում անցկացնելուց հետո կնոջ հետ վերադարձավ հայրենիք։ Վերդարձին հաջորդած համերգաշարը մեծագույն իրադարձություն էր Մեսչյանի արվեստի բազմաթիվ սիրահարների համար, ում բախտ վիճակվեց կրկին տեսնել նախկին առաքյալին բեմում։ 2005-2006 թթ. Մեսչյանը համերգներ է տալիս Երևանում, Գյումրիում, Վանաձորում։ Համերգների տրամաբանական շարունակությունը հանդիսացան երկու համերգային ձայնասկավառակները։ 2007 թ. սկսվում է Մատենադարանի նոր մասնաշենքի շինարարությունը՝ գլխավոր ճարտարապետ Ա․ Մեսչյանի գլխավորությամբ։ Շինարարական աշխատանքները հաջողվում է ավարտին հասցնել 2011 թ.: ՀՀ անկախության 20-ամյակի նախօրեին բարձրաստիճան պաշտոնյաների և հոգևորականների ներկայությամբ տեղի է ունենում մասնաշենքի բացման հանդիսավոր արարողությունը։ Չնայած զբաղվածությանը՝ 2009 թվականի աշնանը կայանում են Մեսչյանի համերգները Երևանում, Մոսկվայում, Լոս Անջելոսում, որտեղ նորովի հնչող հին կատարումները զուգակցվում են նոր ստեղծագործություններով։ 2015 թ. հունվարի 29 ին Երևանի Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում բացվեց Կոմիտաս վարդապետի թանգարանը, որի ճարտարապետն է Մեսչյանը։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր