211652_close_icon
views-count3841 դիտում article-date 23:17 02-03-2017

Ալբերտ Ազարյան. Նոր մարզագույք կստանանք

Մարմնամարզության միջազգային ֆեդերացիան Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիային կտրամադրի նոր մարզագործիքներ: Այս մասին ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ասաց ազգային ֆեդերացիայի նախագահ Ալբերտ Ազարյանը: «Մենք սրան վաղուց էինք սպասում: Միջազգային ֆեդերացիան հայտնեց, որ մենք կարող ենք ստանալ ֆրանսիական Gymova ապրանքանիշի արտադրության նոր գործիքներ` պտտաձող, զուգափայտ, օղակ և հարթակ ազատ վարժությունների համար: Մեզ մնում է միայն բերել այդ գործիքները Հայաստան: Հուսով ենք, որ Հայաստանի ազգային օիլմպիական կոմիտեն կաջակցի այդ խնդրի լուծման հարցում»,- ասաց Ալբերտ Ազարյանը:

Նմանատիպ նյութեր