211652_close_icon
views-count2722 դիտում article-date 22:01 02-03-2017

Տեղի է ունեցել մարդու իրավունքների պաշտպանին առընթեր զինծառայողների իրավունքների հարցերով փորձագիտական խորհրդի նիստը

Այսօր՝ մարտի 2-ին տեղի է ունեցել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին առընթեր զինծառայողների իրավունքների հարցերով փորձագիտական խորհրդի հերթական նիստը: Նիստին մասնակցել է նաև Պաշտպանության նախարարության Մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի պետ Ալիկ Ավետիսյանը: Քննարկվել են Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված բողոքների հիման վրա ամփոփված խնդիրները և դրանց լուծման ուղղությունները: Խոսքը, մասնավորապես, վերաբերում է զինվորական հաշվառման գործընթացում իրավական կարգավորման, զորակոչի ընթացքում զինապարտների իրավունքների և ազատությունների պաշտպանության խնդիրներին և նախազորակոչային, զորակոչային տարիքի հասած զինապարտ քաղաքացիների հոգեբանական պատրաստության հետ կապված հարցերին: Խորհրդի անդամների կողմից առաջարկություններ են ներկայացվել զորակոչիկներին տրվող ծանուցագրերի ձևի, զորակոչի ընթացքում բժշկական հանձնաժողովների գործունեության թափանցիկության, հանրակրթական դպրոցներում նախազորակոչիկների հոգեբանական պատրաստության, զինպարտ քաղաքացիների անձնական գործերի, զինապարտի կցագրման վկայականի և զինվորական գրքույկի ձևերի ու դրանք լրացնելու կարգի մասին: Նիստի ընթացքում քննարկվել են նաև զինծառայողների իրավունքների պաշտպանության վերաբերյալ այլ հարցեր: [b]Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ [/b]

Նմանատիպ նյութեր