211652_close_icon
views-count2623 դիտում article-date 22:12 02-03-2017

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է «Կասպերսկի լաբորատորիա» ընկերության գլխավոր տնօրենին

Այսօր՝ մարտի 2-ին, ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդունել է «Կասպերսկի լաբորատորիա» ընկերության գլխավոր տնօրեն Եվգենի Կարսպերսկիի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են տեղեկատվական տեխնոլոգիաների և կիբեռանվտանգության ոլորտում համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ, ինչպես նաև այս ոլորտի մասնագետների վերապատրաստման հնարավորությունները: Ձեռք են բերվել պայմանավորվածություններ մի շարք ծրագրեր իրականացնելու վերաբերյալ: Հանդիպման ավարտին «ՀայՏեք» կիբեռանվտանգության կենտրոն» հիմնադրամի և «Կարսպերսկի լաբորատորիա» բաժնետիրական ընկերության միջև ստորագրվել է համաձայնագիր տեղեկատվական անվտանգության ոլորտում համագործակցության մասին:

Նմանատիպ նյութեր