211652_close_icon
views-count44396 դիտում article-date 20:49 02-03-2017

Քանաքեռ-Զեյթունի ոստիկանությունը որոնում է 25-ամյա ՌԴ քաղաքացուն, ով կասկածվում է «Աֆինա» հյուրանոցում 27-ամյա քաղաքացուհուն ծեծի ենթարկելու և բռնաբարության փորձ կատարելու մեջ

[color=#CC0000]SHAMSHYAN.com-[/color]ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում՝ փետրվարի 20-ին Երևանում տեղի ունեցած մարմնական վնասվածքներ պատճառելու և բռնաբարության փորձ կատարելու փաստով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը Երևանի Քանաքեռ 1-ին փողոցում գտնվող «Աֆինա» հյուրանոցային համալիրում ՌԴ քաղաքացի 27-ամյա Ելենա Նաումենկոյին անհայտ անձը մարմնական վնասվածք է պատճառել և փորձել բռնաբարել: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի քրեական հետախուզության բաժանմունքի աշխատակիցները նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով որոնում են ՌԴ քաղաքացի, 25-ամյա Արման Կեսոյանին: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ կան տեղեկություններ, որ նա նույն օրը Հայաստանից մեկնել է Մոսկվա: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր