211652_close_icon
views-count3293 դիտում article-date 19:42 02-03-2017

«Բարեգործությունը աղմուկ չի սիրում». ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Գերմանիայի հայ գործարարների միության նախագահ Մուրադ Աքյուզին

Մարտի 2-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Գերմանիայի հայ գործարարների միության նախագահ Մուրադ Աքյուզին: Ողջունելով հյուրին՝ նախարարը կարևորեց նրա հայանպաստ, ազգասիրական գործունեությունը համայնքում և Հայրենիքում, մասնավորապես անդրադարձավ հայտնի գործարարի նոր ծրագրերին: Նրա նախաձեռնությամբ և հովանավորությամբ Երևանում պոլիկլինիկա է բացվել, վերանորոգվել են մանկապարտեզներ Հայաստանում և Արցախում: Մուրադ Աքյուզը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար, նշեց, որ նախարարությունը բավականին ակտիվ աշխատում է սփյուռքի համախմբման, Հայաստանի տնտեսության մեջ մեր հայրենակիցների ներդրումները խթանելու, հայրենասիրական ոգին բարձր պահելու ուղղությամբ: Իր բարեգործության մասին գործարարը չի սիրում բարձրաձայնել: «Բարեգործությունը աղմուկ չի սիրում». ասում է նա:

Նմանատիպ նյութեր