211652_close_icon
views-count3706 դիտում article-date 16:22 02-03-2017

Եվրախորհրդարանը Ֆրանսիայի նախագահի թեկնածու Մարի Լե Պենին զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից

Եվրախորհրդարանն այսօր Բրյուսելում կայացած նիստում քվեարկել է «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ և «Ազգերի ու ազատության Եվրոպա» դաշինքի ղեկավար Մարին Լե Պենին անձեռնմխելիությունից զրկելու օգտին, հաղորդում է Ria Novosti-ն։ Քվեարկությունն անցկացվել է ձեռքը բարձրացնելու եղանակով, ինչի ժամանակ պատգամավորների մեծ մասը կողմ է արտահայտվել։ Լե Պենին, ով նախագահական ընտրություններում իր թեկնածությունն է առաջադրելու, անձեռնմխելիությունից զրկելու նախաձեռնությանը նախօրեին քվեարկել էր ԵԽ իրավաբանական հարցերով հանձնաժողովը։ Ֆրանսիայում վերջինս համարվում է հետաքննության ֆիգուրանտ, որը վարում է Նանտերի դատախազությունը և կապված է ԻՊ-ի՝ վայրագություններով լուսանկարների հետ, որոնք Լե Պենը հրապարակել էր Twitter-ի իր էջում։

Նմանատիպ նյութեր