211652_close_icon
views-count38478 դիտում article-date 14:37 02-03-2017

Շիրակի մարզում բախվել են դատավորի KIA-ն ու դատական կարգադրիչի Ford-ը. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ մարտի 1-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 18։30-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 11-րդ կմ-ում բախվել են Երևանի բնակիչ, 48-ամյա Բագրատ Մկրտչյանի վարած KIA մակնիշի 16 ՍՕ 006 համարանիշի և Լոռու մարզի Լուսաղբյուր գյուղի բնակիչ, 27-ամյա Ալբերտ Ալեքսանյանի վարած Ford Transit մակնիշի 99 R 988 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներ Բ. Մկրտչյանն ու Ա. Ալեքսանյանը, ինչպես նաև վերջինիս ուղևոր՝ Գյումրի քաղաքի բնակիչ, 22-ամյա Ֆելիքս Հակոբյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրիի բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի աշխատակիցները, ինչպես նաև Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության քննիչներն ու ոստիկանության Ախուրյանի բաժնի օպերատիվ խումբը։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդներից Բ. Մկրտչյանն աշխատում է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր, իսկ Ա. Ալեքսանյանը՝ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի Սպիտակի դատարանի կարգադրիչ։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 16+
16+

Նմանատիպ նյութեր