211652_close_icon
views-count3547 դիտում article-date 14:50 02-03-2017

Hurriyet թերթի գլխավոր խմբագրին հեռացրել են աշխատանքից. իշխանություններին ձեռնտու չի եղել նրա հրապարակումը

Թուրքական առաջատար թերթերից մեկի՝ Hurriyet-ի գլխավոր խմբագիր Սեդաթ Էրգինը հեռացվել է աշխատանքից. պատճառը հրապարակումն է եղել, ինչը դուր չի եկել թուրքական իշխանություններին։ Ընկերության գլխավոր տնօրեն Վուսլաթ Դողան Սաբանջիի խոսքով՝ նոր գլխավոր խմբագիր է նշանակվել Ֆիքրեթ Բիլը։ Նշվում է, որ արդեն նախկին գլխավոր խմբագիրը վերջնականապես չի լքի խմբագրությունը, այլ կաշխատի որպես հոդվածագիր։ Խմբագրությունում հայտարարել են, որ Էրգինի՝ «նշված պաշտոնից հրաժարվելու պատճառը հոգնածությունն է», սակայն դրան նախորդել էր սկանդալը՝ կապված «Շտաբն անհանգստացած է» վերտառությամբ հոդվածի հետ, որում մեջբերվել են ռազմական բարձրաստիճան աղբյուրի պատասխանները՝ Թուրքիայի զինված ուժերում տիրող խայտառակ իրավիճակի մասին։

Նմանատիպ նյութեր