211652_close_icon
views-count2261 դիտում article-date 13:49 02-03-2017

Վարչապետը հանձնարարեց պարզեցնել բնապահպանական վճարումների ընթացակարգերը

ՀՀ Կառավարության նիստին այսօր վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարեց պարզեցնել բնապահպանական վճարումների ընթացակարգերը: «Բնապահպանական վճարների հիմնական մասը վերաբերում է խոշոր աղտոտողներին, թղթաբանությունը, հաշվետվությունների վերաբերյալ փաստաթղթերը նույն են բոլոր աղտոտողների համար: Արդյունքում չունենալով աղտոտման և վճարողների մեծ ծավալներ, փոքր ծավալների աղտոտողները զգալի ժամանակ ռեսուրսներ են ծախսում նախագծերի ուսումնասիրությունների և հաշվետվությունների համար»,- ասաց վարչապետը: Նրա խոսքով՝ բացի այդ, լիազոր մարմինները զգալի աշխատանքային և այլ ռեսուրսներ են ծախսում վերջինների հսկողության, տեղեկատվության ամփոփման և հավաքագրման համար: «Այդ նպատակով հանձնարարում եմ ՀՀ բնապահպանության նախարարին երկու ամսյա ժամկետում ուսումնասիրել բնապահպանական վճար վճարողների կառուցվածքը, տարանջատել փոքրածավալ և նրանց վտանգավորությունը ներկայացնող աղտոտողներին, մշակել պարզեցված ընթացակարգեր բնապահպանական վճարների վճարման, նախագծերի և հաշվետվությունների համար»,-հանձնարարեց վարչապետը:

Նմանատիպ նյութեր