211652_close_icon
views-count3824 դիտում article-date 12:01 02-03-2017

ԱՄՆ-ին 21 մլրդ դոլար է անհրաժեշտ՝ Մեքսիկայի հետ սահմանին արգելապատ կառուցելու համար, ինչը նա չունի

Ներկա պահին ԱՄՆ-ն ընդամենը 20 մլն դոլար կարող է ծախսել Մեքսիկայի հետ սահմանին պատ կառուցելու վրա, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով ԱՄՆ-ի Ներքին անվտանգության նախարարությանը, որտեղ հայտնել են, որ պատի շինարարության համար անհրաժեշտ կլինի ծախսել մոտ 21.6 մլրդ դոլար։ Փաստաթղթում ասված է նաև, որ նշված 20 միլիոնը դուրս է գրվելու 2 նախագծերի բյուջեներից։ Փորձագետների կարծիքով՝ ԱՄՆ-ի նախագահի վարչակազմը պետք է համոզի կոնգրեսին, որպեսզի այս նախագիծը կյանքի կոչելու համար պետբյուջեից գումար հատկացվեն։

Նմանատիպ նյութեր