211652_close_icon
views-count40160 դիտում article-date 15:37 01-03-2017

Ավտովթար Երևանում. ԱՄՆ դեսպանատան մոտ Niva-ն բախվել է երթևեկելի գոտիները բաժանող բետոնե արգելապատնեշներին և գլխիվայր շրջվել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մարտի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:10-ի սահմաններում Ծովակալ Իսակովի պողոտայում՝ ԱՄՆ դեսպանատան մոտ, ВАЗ 2121 (Niva) մակնիշի 58 MO 008 համարանիշի ավտոմեքենայի վարորդը կորցնելով մեքենայի կառավարումը՝ բախվել է ճանապարհի երթևեկելի գոտիները բաժանող բետոնե արգելապատնեշներին և գլխիվայր շրջվել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, զոհեր և վիրավորներ չկան: Վթարի վայր են ժամանել ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 19+
19+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր