211652_close_icon
views-count3519 դիտում article-date 16:20 01-03-2017

Ռումինիայում տեղի է ունեցել Սումգայիթի հայկական ջարդերի 29-ամյա տարելիցին նվիրված միջոցառում

Սումգայիթի հայկական ջարդերի 29-ամյա տարելիցի միջոցառումների շրջանակներում փետրվարի 26-ին Բուխարեստի Միքայել և Գաբրիել Սուրբ Հրեշտակապետաց մայր եկեղեցում մատուցվեց հոգեհանգստի կարգ՝ նվիրված Սումգայիթի ցեղասպանության նահատակների հիշատակին: Պատարագից հետո Ռումինիայի Հայոց թեմի, Հայոց միության և ՀՀ դեսպանության անունից ծաղկեպսակներ զետեղվեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքարին: Հաջորդած համայնքային հավաքույթի ժամանակ ՀՀ դեսպանության դեսպանորդ Աշոտ Գրիգորյանը մանրամասներ ներկայացրեց 1988թ. նոյեմբերին Մոսկվայում Սումգայիթի ոճրագործների դատավարությունից, որին անձամբ ներկա էր եղել: Նույն օրը Սումգայիթի ջարդերին զոհ գնացած հայերի հիշատակին նվիրված պատարագներ մատուցվեցին Ռումինիայի բոլոր հայկական եկեղեցիներում: Տեղեկանք․ վերջին օրերին Ռումինիայի հայկական Արարատ հանդեսի կայքէջում (www.araratonline.com) զետեղվել են Սումգայիթում Ադրբեջանի կողմից կազմակերպած հայկական ջարդերի վերաբերյալ մի շարք հրապարակումներ:

Նմանատիպ նյութեր