211652_close_icon
views-count56009 դիտում article-date 12:18 01-03-2017

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երևանում ՊՆ համարանիշներով ГАЗ 3105-ի վարորդի՝ վթարային իրավիճակ ստեղծելու պատճառով շղթայական ավտովթար է տեղի ունեցել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ փետրվարի 28-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։10-ի սահմաններում Ավան վարչական շրջանի Բաբաջանյան 11/10 հասցեի դիմաց բախվել են ГАЗ 32212 մակնիշի 0955 Տ համարանիշի և ГАЗ 3105 մակնիշի ՊՆ 0016 Մ համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։ Դեպքի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արշակ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային ոստիկանության Ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է ավագ հետաքննիչ Գևորգ Խանաղյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ բախումից հետո Газель-ն էլ դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել թույլատրելի հատվածում կայանված վիճակում գտնվող Honda մակնիշի 34 RZ 735 համարանիշի ավտոմեքենային։ Վերջինն էլ, առաջ ընթանալով, բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված BMW մակնիշի 23 TO 001 համարանիշի ավտոմեքենային։ Դեպքի վայր են ժամանել նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վթարի մեղավորը եղել է ՊՆ համարանիշներով ГАЗ 3105-ի վարորդը, ով վթարային իրավիճակ է ստեղծել մարդատար Газель-ի համար, ինչն էլ դարձել է շղթայական ավտովթարի պատճառ։ ՃՈ-ն պարզում է վարորդների ինքնությունը։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 13+
13+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր