211652_close_icon
views-count3171 դիտում article-date 13:57 01-03-2017

Դեսպան Արմեն Սարգսյանը հանդիպել է բրիտանական խորհրդարանի Համայնքների պալատի ղեկավարի հետ

Փետրվարի 27–ին Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը հանդիպեց բրիտանական խորհրդարանի Համայնքների պալատի ղեկավար Դեյվիդ Լիդինգթոնի հետ։ Զրուցակիցները գոհունակություն հայտնեցին Հայաստանի Հանրապետության և Միացյալ Թագավորության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը հաջորդած 25-ամյա ժամանակահատվածում երկկողմ համագործակցության շրջանակներում արձանագրած առաջընթացի համար: Կողմերը քննարկեցին հայ-բրիտանական փոխգործակցության օրակարգին առնչվող հարցերի լայն շրջանակ, ինչպես նաև մտքեր փոխանակեցին Հայաստանում ապրիլին նախատեսված խորհրդարանական ընտրությունների, ինչպես նաև խորհրդարանական կառավարման ձևին Հայաստանի անցման գործընթացում բրիտանական փորձի օգտավետության շուրջ։ Հանդիպման ավարտին ՀՀ դեսպանը Դեյվիդ Լիդինգթոնին ներկայացրեց Արցախյան հիմնախնդրին առնչվող վերջին զարգացումները, մասնավորապես, ապրիլի սկզբին Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիայի հետևանքները և դրանց հաղթահարմանն ուղղված՝ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը։

Նմանատիպ նյութեր