211652_close_icon
views-count2605 դիտում article-date 09:23 01-03-2017

ԱՄՆ-Մեքսիկա սահմանին արգելապատի շինարարությունը շուտով կսկսի. Դոնալդ Թրամփ

Մեքսիկայի հետ սահմանին պատի կառուցումը կսկսվի առաջիկա ժամանակներս, այն կդառնա արդյունավետ զենք՝ թմրանյութերի դեմ պայքարում։ Այդ մասին հայտարարել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը, հաղորդում է Interfax-ը։ «Մենք պետք է վերականգնենք մեր սահմանների ամբողջականության ու գերիշխանության իրավունքը։ Այդ իսկ պատճառով առաջիկայում կսկսենք մեր հարավային սահմանի երկայնքով մեծ պատի շինարարությունը։ Այն կկառուցվի սահմանված ժամկետում, իսկ ավարտին կդառնա ամենաարդյունավետ զենքը թմրանյութերի անօրինական շրջանառության ու հանցագործությունների դեմ»,-ասել է ԱՄՆ-ի նախագահը՝ ելույթ ունենալով Կոնգրեսի 2 պալատների անդամների առաջ։ Անդրադառնալով իր որդեգրած միգրացիոն քաղաքականությանը՝ նա ընդգծել է, որ հավատում է այդ բարեփոխումներին և որ դրանք կբերեն դրական արդյունքներ։

Նմանատիպ նյութեր