211652_close_icon
views-count28987 դիտում article-date 22:45 28-02-2017

Արսեն Ջուլֆալակյան. Մենք բոլորս շատ նեղված ենք, շատ վիրավորական է

Կայքերում եւ այլ լրատվամիջոցներում լուր էր տարածվել, թե Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ Սամվել Կարապետյանը Ռիո դե Ժանեյրոյի օլիմպիական խաղերից հետո մարզիչներին ու ըմբիշներին աշխատավարձ եւ խոստացված հավելավճարները չի տվել: Այսօր այդ առիթով հրավիրված մամուլի ասուլիսում ֆեդերացիայի փոխնախագահներ Հրանտ Ենոքյանը, Սամվել Գեւորգյանը, հունահռոմեական ոճի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը, մարզիչներ Գեւորգ Ալեքսանյանը, Էդուարդ Սահակյանը, օլիմպիական եւ աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը, Օլիմպիական արծաթե մեդալակիր, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը, Եվրոպայի չեմպիոն Վարշամ Բորանյանը, Եվրոպայի մրցանակակիր Կարապետ Չալյանը եւ ՀԸՖ մամուլի ծառայության ղեկավար Կարեն Գիլոյանը հերքեցին այդ տեղեկությունը՝ դա գնահատելով հերյուրանք, որն իրականության հետ ոչ մի առնչություն չունի: [b]Արսեն Ջուլֆալակյան. [/b] «Շատ տհաճ զգացողություն ունեցա առավոտյան այդ նյութը կարդալով: Կարծես, ուզում են լավ բանը փչացնել, վարկաբեկել: Բոլորն էլ քաջ գիտեն, որ 2009 թվականից, ինչ մեր ֆեդերացիան գլխավորեց Սամվել Կարապետյանը, մեր հավաքականը ամեն տարի մասնակցել է միջազգային մրցաշարերի ու բոլորից վերադարձել փառքով: Հավաքականների մարզիչները, մարզիկները, մերսողները, ամբողջ անձնակազմը միշտ պատշաճ ձեւով եւ վարձատրվել են եւ պարգեւատրվել: Վիրավորական է, որ ուզում են բիծ գցել այն մարդու վրա, որը մինչեւ այսօր միայն լավ բաներ է արել ըմբշամարտի համար: Մենք բոլորս շատ նեղված ենք, շատ վիրավորական է: Երկու հավաքականների համար էլ մինչեւ հիմա չի եղել մի դեպք, որ ֆեդերացիայի առջեւ մի խնդիր դնենք ու չլուծվի: Ուզում ենք, որ դուք հանրությանը ներկայացնեք ճշմարտությունը»: [b] Հրանտ Ենոքյան. [/b]«Ամեն տարի ֆեդերացիան հաշվետվություն է ներկայացնում, թե ինչ գումարներ են ծախսվել, ինչ մեդալներ են ըմբիշները նվաճել: Դրանք հնարավոր են եղել միայն Սամվել Կարապետյանի ներդրած գումարների շնորհիվ: Այդ նյութում ինչ-որ կոնկրետ թվեր էին ֆիքսված: Ճշգրիտ ֆիքսված գումար չի կարող լինել, որովհետեւ ֆեդերացիայում գործում է հստակ կանոնակարգ: Տարի կլինի, որ գումարի չափը կտատանվի՝ կախված նրանից, թե ինչ միջոցառումներ կան, քանի հոգի են չեմպիոն ու մրցանակակիր դարձել, ինչպիսի բուժօգնություն է անհրաժեշտ ըմբիշներին եւ այլն: Մենք ֆեդերացիայում նույնիսկ ուշացումներ չենք տեսել: Ավելին ասեմ, Սամվել Կարապետյանը միայն ըմբիշներին չի խրախուսում: Նա խրախուսել է նաեւ ծանրորդներին, մարմնամարզիկներին, ֆուտբոլիստներին, 10 լավագույն մարզիկներին եւ այլն»: Մյուս բանախոսները նույնպես վրդովված էին ու իրենց լիակատար աջակցությունը հայտնեցին ֆեդերացիայի նախագահ Սամվել Կարապետյանին:

Նմանատիպ նյութեր