211652_close_icon
views-count44059 դիտում article-date 20:22 28-02-2017

Արարատի մարզի բնակիչը հայտարարում է, որ Բերքանուշի գյուղապետարանի դիմաց Ալիկ Սարգսյանը բութ առարկայով հարվածել է իր գլխին, իսկ մեկ այլ Սարգսյան էլ՝ դանակով կրծքավանդակին ու թիկունքին

[color=#CC0000]SHAMSHYAN.com-[/color]ի տեղեկություններով՝ երեկ փետրվարի 27-ին, ոստիկանության Արարատի մարզային վարչության քրեական հետախուզության բաժանմունքի աշխատակիցները ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս՝ մարզային ոստիկանություն են հրավիրել Արարատի մարզի Ոստան գյուղի բնակիչ, 28-ամյա Ալիկ Նազարյանին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս ոստիկանությանը հայտնել է, որ 2016 թ.-ի դեկտեմբերի 1-ից 5-ն ընկած ժամանակահատվածում, կոնկրետ օրը չի կարող ասել, Արարատի մարզի Բերքանուշ գյուղի գյուղապետարանի դիմաց իր հետ վիճաբանել են նույն գյուղի բնակիչներ, 28-ամյա Ալիկ Սարգսյանն ու 52-ամյա Հարություն Սարգսյանը: Վիճաբանության ընթացքում, ըստ Ա. Նազարյանի հաղորդման, Ա. Սարգսյանը բութ առարկայով հարվածել է իր գլխին, իսկ Հ. Սարգսյանը դանակով մի քանի անգամ հարվածել է իր կրծքավանդակին և թիկունքին: Փաստի առթիվ ոստիկանության Արարատի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանները հայտնաբերել են Հ. Սարգսյանին, ում հետո ստորագրությամբ ազատ են արձակել: Ձեռնարկվում են օպերատիվ գործողություններ՝ Ա. Սարգսյանին հայտնաբերելու ուղղությամբ: [color=#CC0000] Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր