211652_close_icon
views-count3639 դիտում article-date 20:04 28-02-2017

Ճանապարհային ոստիկանությունը հրավիրում է աշխատանքի

Հայաստանի Հանրապետության ոստիկանության ճանապարհային ոստիկանությունն աշխատանքի է հրավիրում հենաշարժողական խնդիրներ ունեցող, բավարար տեսողությամբ, առողջական հակացուցումներ չունեցող, բարձրագույն կրթությամբ, մինչև 30 տարեկան, համակարգչային Microsoft Office ծրագրերին տիրապետող ՀՀ քաղաքացիներին` Ճանապարհային ոստիկանության վարչական մասում ավագ տեսուչի և տեսուչի (տեխնիկական սպասարկում իրականացնող) պաշտոններում աշխատելու համար: Դիմումներն ընդունվում են առձեռն` Ճանապարհային ոստիկանության վարչական շենքում` կադրերի բաժնի կողմից (հասցե` ք. Երևան, Ծովակալ Իսակովի 9): [b]Սկզբնական ներկայացվող փաստաթղթերն են`[/b] § անձնագիր կամ նույնականացման քարտ, § դիպլոմ, § սոցիալական քարտ կամ հանրային ծառայությունների համարանիշ հատկացնելու մասին տեղեկանք, § ինքնակենսագրություն (CV, ռեզյումե): Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 2017 թվականի մարտի 10-ը: Հավելյալ տեղեկությունների համար կարող եք զանգահարել +374 (11) 546795 հեռախոսահամարով: [b] ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանություն[/b]

Նմանատիպ նյութեր