211652_close_icon
views-count3355 դիտում article-date 19:57 28-02-2017

Գողություն ավտոբուսում. դրամապանակի գողը հայտնաբերվեց

Փետրվարի 27-ին, ժամը 17-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները Երևանի Լենինգրադյան փողոցի թիվ 20 շենքի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, ոստիկանության Մաշտոցի բաժին բերման են ենթարկել 1994 թ. ծնված Մաթևոս Հ.-ին: Պարզվել է, որ նա թիվ 27 երթուղու ավտոբուսի սրահում գողացել է 1976 թ. ծնված Շաքե Ա.-ի դրամապանակը, որի մեջ եղել է գումար: Գողոնն առգրավված է: Կատարվում է հետաքննություն: [b]ՀՀ ոստիկանություն[/b]

Նմանատիպ նյութեր