211652_close_icon
views-count4057 դիտում article-date 19:09 28-02-2017

ՊԲ հրամանատար Լևոն Մնացականյանը Անջեյ Կասպշիկին է ներկայացրել ադրբեջանական ագրեսիվ գործողությունների մասին վկայող ապացույցները

Փետրվարի 28-ին Արցախի հանրապետության ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լ. Մնացականյանը ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկին: Հանդիպման ընթացքում քննարկվել են արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտու արևելյան և հարավ-արևելյան հատվածներում տեղ գտած վերջին զարգացումները: Լևոն Մնացականյանը դեսպանին ներկայացրել է ադրբեջանական ագրեսիվ գործողությունների մասին վկայող ապացույցներ, նշելով, որ Արցախի ՊԲ-ը, չնայած այսուհետ ևս պատրաստ է չեզոքացնելու հակառակորդի ոտնձգությունները, սակայն շարունակում է մնալ հակամարտությունը խաղաղ բանակցությունների ճանապարհով լուծելու կողմնակից: [b]ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն[/b]

Նմանատիպ նյութեր