211652_close_icon
views-count59068 դիտում article-date 17:28 28-02-2017

Արտակարգ դեպք Արաբկիր վարչական շրջանում. հարսանյաց սրահի գովազդային վահանակը քիչ էր մնում դառնար «սև թուղթ». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երբ Երևանում անհատ ձեռներեցները, կամ որևէ քաղաքացի առևտրի տաղավար, խանութ, հանդիսությունների և հարսանյաց սրահներ, դեղատներ և այլ աշխատող օբյեկտներ են բացում՝ քաղաքապետարանի և վարչական շրջանի պատասխանատուները երբեմն չսպասելով 100 օրվան՝ մունետիկներ են ուղարկում նշված խանութներ և հորդորում տերերին, որպեսզի իրենց մջոցներով պահպանեն նշված օբյեկտի արտաքին տեսքը, իսկ գովազդային վահանակները լինեն պատշաճ վիճակում: Այսօր՝ փետրվարի 28-ին, Արաբկիր վարչական շրջանի Կոմիտասի 33 հասցեում գործող «Love Story» հարսանյաց սրահի գովազդային վահանակը պետք է դառնար փորձանք քաղաքացիների համար: Տանիքին կուտակված սառած ձյունը հալոցքի հետևանքով թափվել է ու կոտրել մոտ 700 հազար դրամ արժողության գովազդային վահանակը: Բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չեն եղել, քանի որ այդ պահին բարեբախտաբար, քաղաքացիներ անցնելիս չեն եղել, հակառակ դեպքում՝ հարսանյաց սրահի գովազդային վահանակը դառալու էր սև թուղթ: Քաղաքակիրթ երկրներում նման դեպքի համար քաղաքի իշխանությունները փոխհատուցում են կրած վնասը, իսկ մեզ մոտ մարդ չգիտի՝ ով է փոխհատուցելու քաղաքացու վնասը: Լուսանկարները և տեսանյութը՝ Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 16+
16+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր