211652_close_icon
views-count46870 դիտում article-date 15:52 28-02-2017

Կանանց միջազգային տոնին ընդառաջ. մարտի 7-ին Գյումրիում կկայանա Իրինա Հարությունյանի մենահամերգը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Կանանց միջազգային օրվան ընդառաջ՝ մարտի 7-ին, ժամը 19:00-ին Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում տեղի կունենա երգչուհի Իրինա Հարությունյանի մենահամերգը, որտեղ և վաճառվում են համերգի տոմսերը: Ծնունդով գյումրեցի երգչուհու մենահամերգը կրում է «Restart» խորագիրը: Մենահամերգի մանրամասների, երգչուհու նախապատրաստական աշխատանքների և այլ հարցերի շուրջ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակիցը զրուցեց Իրինա Հարությունյանի հետ: [b]-Իրինա, ինչո՞ւ հենց Գյումրին ընտրվեց որպես առաջին մենահամերգի վայր: [/b] -Պատասխանը շատ պարզ է՝ Գյումրին իմ ծննդավայրն է, և հետևաբար, մենահամերգների մեկնարկը Գյումրիից չազդարարելը, կարծում եմ, սխալ կլիներ: Ես այս անգամ ցանկացա Կանանց միջազգային տոնին ընդառաջ մեկ երեկո տոն դարձնել և բարձր տրամադրություն ապահովել Շիրակի մարզի կանանց համար: [b]-Մենահամերգին ընդառաջ ինչպիսի՞ն է ձեր տրամադրությունը, շարունակվո՞ւմ են նախապատրաստական աշխատանքները: [/b] -Նախապատրաստական թոհուբոհի մեջ եմ. ամենօրյա փորձեր, աշխատանքներ, որոնք համարյա մոտենում են ավարտին: Տոմսերի վաճառքն է սկսվել է, և Գյումրին տեղյակ է իմ մենահամերգի մասին: Իսկ ծննդավայրում սիրելի հանդիսատեսի հետ հանդիպման ակնկալիքն արդեն բավարար է բարձր տրամադրություն ունենալու համար: [b]-Իրինա, լինելով ծնունդով գյումրեցի, ծանո՞թ եք գյումրեցու ճաշակին, արդյո՞ք գյումրեցի հանդիսատեսը քմահաճ չէ: [/b] -Պատասխանատվության բարձր զգացում ունեմ գյումրեցի հանդիսատեսի առաջ: Բնականաբար, ծանոթ եմ, գիտեմ, որ խստապահանջ հանդիսատես եմ ունենալու, բայց վստահ եմ, որ նրանք գոհ են դուրս գալու համերգասրահից: Փակագծերը, բնականաբար, չեմ բացում: [b]-Եվ՝ ինչո՞ւ եք ընտրել «Restart» խորագիրը: [/b] -Որոշակի ժամանակահատվածով դադարից հետո «Restart» էր պետք: Առհասարակ, երբեմն դրա անհրաժեշտությունը լինում է նաև առօրյայում: [img]http://shamshyan.com/ups/images/0777089001488283369548041.jpg[/img]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր