2184 դիտում
14:20 28-02-2017
ԿԲ-ն ներկայացրել է Միջազգային պահուստների և արտարժութային իրացվելիության ստանդարտ աղյուսակը
Միջազգային պահուստների և արտարժութային իրացվելիության ստանդարտ աղյուսակը մշակվել է Տվյալների տարածման հատուկ չափորոշիչի շրջանակներում (ՏՏՀՉ) և նպատակ ունի գնահատել անդամ երկրների արտարժութային դիրքն ու իրացվելիությունը:
Եթե միջազգային պահուստային ակտիվները պահանջներ են ոչ ռեզիդենտների նկատմամբ, ապա միջազգային պահուստների և արտարժութային իրացվելիության ստանդարտ աղյուսակը ընդգրկում է ռեզիդենտների և ոչ ռեզիդենտների նկատմամբ արտարժույթով պահանջներն ու պարտավորությունները: Այն նաև ներառում է այդ ակտիվների և պարտավորությունների` մեկ տարվա ընթացքում նախատեսվող հոսքերը: Աղյուսակը կազմվում է ինչպես ԿԲ հաշվեկշռային, այնպես էլ արտահաշվեկշռային տվյալների և կառավարության արտաքին հոսքերի հիման վրա:
Միջազգային պահուստների և արտարժութային իրացվելիության ստանդարտ աղյուսակը բաղկացած է չորս բաժիններից, որոնք ներկայացվում են առանձին աղյուսակների տեսքով: Առաջին բաժնում ներկայացվում են երկրի արտարժութային ակտիվները, երկրորդ և երրորդ բաժիններում` արտարժութային միջոցների կանխատեսվող և պայմանական հոսքերը կարճաժամկետում (ինչպես արտահոսքերը, այնպես էլ ներհոսքերը), իսկ չորրորդ բաժինը պարունակում է տեղեկատու հոդվածներ, որոնց վերաբերյալ անհրաժեշտ է լրացուցիչ տեղեկատվություն:
Նմանատիպ նյութեր
1041 դիտում
13:14 22-05-2015
ՀՀ միջազգային պահուստների և վիճակի կազմի մասին ամփոփ տեղեկատվություն
1295 դիտում
07:36 21-11-2014
ԿԲ-ի խնդրանքով բանկերը նվազագույնի են հասցրել արտարժութային գործարքները. ՀԺ
17561 դիտում
08:11 18-12-2014
ՀՀ արտարժութային շուկայում աննախադեպ իրադարձություն է տեղի ունեցել. ՀԺ
Այս բաժնից
277 դիտում
18:25 24-04-2024
ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
229 դիտում
18:12 24-04-2024
Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառում է տեղի ունեցել Բրատիսլավայում
229 դիտում
18:00 24-04-2024
Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր