211652_close_icon
views-count2904 դիտում article-date 16:13 28-02-2017

Չինաստանը նոր սերնդի բազմաթիրախային հարվածային-հետախուզական անօդաչու է հաջողությամբ փորձարկել

Չինաստանի կողմից նոր սերնդի «Իլուն-2» բազմաթիրախային հարվածային-հետախուզական անօդաչու թռչող սարքի փորձարկումը հաջողությամբ է ավարտվել, հաղորդում է Tass-ը։ Այսօր առավոտյան անօդաչուն առաջին թռիչքն է կատարել երկրի հյուսիս-արևմտյան լեռնային հատվածում և շուրջ 1.5 ժամ գտնվել օդում։ Սարքի գլխավոր նախագծող Լի Իդունի խոսքով՝ Չինաստանը դարձավ աշխարհում երկրորդ պետությունը ԱՄՆ-ից հետո, որը կարողացավ նման տիպի անօդաչու ստեղծել։ Սարքի թևերի բացվածքը 20 մետրից ավելի է, երկարությունը՝ 11 մետր։ Այն նման է ամերիկյան MG-9 Reaper-ին։ Կարող է հագեցած լինել ավիացիոն թիրախային միջոցներով։ Ունակ է հասնել մինչև 9000 մետր բարձրության և առանց լիցքավորման օդում մնալ մինչև 20 ժամ։ Կարող է կրել մինչև 4.2 տոննա բեռ և ժամում զարգացնել մինչև 370 կմ արագություն։

Նմանատիպ նյութեր