211652_close_icon
views-count1702 դիտում article-date 14:29 28-02-2017

Թրամփը Օբամային մեղադրել է դեպի ԶԼՄ-ներ տեղեկատվության արտահոսք թույլ տալու մեջ

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ ԶԼՄ-ների ձեռքում կարևոր տեղեկությունների հայտնվելու միակ մեղավորը երկրի նախկին նախագահ Բարաք Օբաման է։ Ըստ Թրամփի՝ այն դիտավորյալ կերպով ուղղված է դեպի իրեն վարկաբեկելուն ու իր հեղինակությունը գցելուն։ «Կարծում եմ, որ նախկին նախագահ Օբաման է կանգնած դրա հետևում, քանի որ նրա մարդիկ հաստատ կանգնած են դրա հետևում։ Արտահոսքից մի քանիսը, ամենայն հավանականությամբ, հենց այդ խմբից է գալիս»,-նշել է Թրամփը։ Այդուհանդերձ, նա չի նշել, թե խոսքն ինչ տեղեկատվության մասին է, որը, ըստ նրա, կարող է սպառնալ երկրի անվտանգությանը։

Նմանատիպ նյութեր