211652_close_icon
views-count1751 դիտում article-date 11:39 28-02-2017

Կալիֆորնիայում թեթև շարժիչով օդանավն ընկել է բնակելի տների վրա. կան զոհեր ու վիրավորներ

Ամերիկյան Կալիֆորնիա նահանգի Րիվերսայդ քաղաքի բնակելի 2 տների վրա թեթև շարժիչով օդանավի ընկնելու հետևանքով մարդիկ են զոհվել, հաղորդում է Associated Press գործակալությունը։ Հաղորդվում է առնվազն 4 զոհերի մասին, իսկ ինքնաթիռը թռնում էր դեպի Սան-Խոսե։ Անկումից հետո խոշոր հրդեհ է բռնկվել։ Ինքնաթիռում եղել է ընտանիք՝ ամուսինը, կինը և 3 անչափահաս երեխաները, ովքեր վերադառնում էին Դիսնեյլենդում կայացած կոնֆերանսից։ Ականատեսների վկայությամբ, աղջիկը հարվածի ժաանակ օդանավից դուրս է շպրտվել և միայն թեթև վնասվածքներ ստացել։ Եվս 1 վիրավորի, ով այդ պահին եղել է նշված տներից մեկում, առանց գիտակցության տեղափոխել են հիվանդանոց։ Դեպքի վայրում հայտնաբերվել է 4 դի, սակայն հայտնի չէ՝ դրանք օդանավի ուղևորների դիերն են, թե ոչ։ Ոստիկանությունը հետաքննում է դեպքը։

Նմանատիպ նյութեր