211652_close_icon
views-count2253 դիտում article-date 09:22 28-02-2017

Արփա գետի վրա հերթական ՀԷԿ-ի կառուցումը մերժվել է. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ բնապահպանության նախարար, ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանը մերժել է Արփա գետի վրա ՀԷԿ կառուցելու՝ ԲՀԿ-ական Սեդրակ Առուստամյանի ցանկությունը։ Նախարարությունը պատճառաբանել է, թե Արփա գետի վրա գործում է երեք ՀԷԿ, ևս երեքն էլ կառուցման փուլում են, և այս մեկի կառուցումը կարող է բնապահպանական խնդիրներ ստեղծել։ Նկատենք, որ Սեդրակ Առուստամյանը ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի կոնցեռն» ընկերության տնօրենն է։ Բայց «Գնդեվանք-1» ՀԷԿ-ը նա ցանկացել է կառուցել «Ամրիտամ» ընկերության միջոցով, որի բաժնետերերից է։ Հավելենք, որ Առուստամյանը ՀԷԿ-երի բիզնեսում մեծ փորձ ունի. Արփա գետի վրա արդեն իսկ կառուցվող «Ջերմուկ տուրբշին» ընկերությունում իր եղբոր՝ Սպարտակ Առուստամյանի հետ բաժնեմաս ունի։ «Ժողովուրդ»-ն Առուստամյանից հետաքրքրվեց՝ արդյոք նախարարության մերժումը կապ ունի առաջիկա ընտրրությունների հետ։ «Չեմ կարծում»,– հակիրճ ասաց նա»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր