211652_close_icon
views-count69001 դիտում article-date 09:46 28-02-2017

Խոշոր ավտովթար Վայոց Ձորում. 33-ամյա վարորդը Mercedes-ով հայտնվել է Արփա գետում. վիրավորները փրկվել են փրկարարների և ՃՈ աշխատակիցների շնորհիվ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ փետրվարի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Ժամը 01։30-ի սահմաններում Կոտայքի մարզի Բուժական գյուղի բնակիչ, 33-ամյա Զոհրաբ Զաքարյանը իր վարած Mercedes մակնիշի 34 RM 288 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 110.8 կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված վիճակում հայտնվել Արփա գետում։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Զ. Զաքարյանն ու նրա ուղևոր՝ Վայոց Ձորի մարզի Աղավնաձոր գյուղի բնակիչ, 25-ամյա Գևորգ Նազարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Եղեգնաձորի բժշկական կենտրոն։ Վիրավորներին գետից դուրս են բերել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Վայոց Ձորի մարզային փրկարարական վարչության և նույն վարչության Եղեգնաձորի հրշեջ-փրկարարները՝ մարզային փրկարարական վարչության պետ Տիգրան Պետրոսյանի գլխավորությամբ։ Օպերատիվ են գործել նաև Եղեգնաձորի շտապօգնության հերթապահ խումբը։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Անդրանիկ Շաղոյանի, հրամանատարի տեղակալ Գեղամ Մարգարյանի, դասակի հրամանատար Կարեն Օհանյանի գլխավորությամբ։ Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գարիկ Հակոբյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Եղեգնաձորի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի պետ Հ. Կոստանյանի գլխավորությամբ։ Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի հետաքննության գծով տեսուչ Ա. Մովսիսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Բժիշկներն ասում էին, որ եթե փրկարարներն ու ճանապարհային ոստիկաններն օպերատիվ չգործեին, ապա գետում հայտնված վիրավորները կցրտահարվեին։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 115+
115+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր