211652_close_icon
views-count41600 դիտում article-date 08:32 28-02-2017

Գյուղացիները ջրի հարցով դիմում են վարչապետին՝ տարվա երեք եղանակին չենք լվացվում, սպասում ենք ձյուն գա. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արագածոտնի մարզի Թուրքիային սահմանամերձ Թլիկ գյուղի ջրի խնդիրը ոչ առողջ լեզվով կպատմես, ոչ էլ՝ «թլիկ»: Տարվա չորս եղանակներից այստեղ ամենաընդունելին ձմեռն է: Մարդիկ սպասում են ձմռանը, որպեսզի տեղացող առատ ձյան շնորհիվ ոչ միայն լվացվելու եւ լողանալու ջուր ունենան,այլեւ, որքան էլ տարօրինակ է՝ խմելու: Տարվա մյուս եղանակներին խմելու ջուր ունենալու համար թլիկցիները պարտական են Գուգոյին: Գուգոն գյուղի ջրբեր էշն է: Ավանակը ջուրը բերում է գյուղը շրջապատող սարերից: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում գյուղում բնակվող պապիկը ցույց տալով փոքրիկ թոռան «պառաված» ձեռքերը, ասում է. «Ձյունով լվացվելուց է»: Թլիկցիները հիշումեն խորհրդային երանելի ժամանակները, երբ գյուղը ոչ միայն ջրհոր ուներ,այլեւ ջրավազան, որը մասամբ լուծում էր գյուղում խմելու եւ ոռոգման ջրի խնդիրը: Գյուղացիներն ասումեն, որ ամեն նոր նշանակվող մարզպետ խոստանում է լուծել ջրի խնդիրը, որպեսզի կանխեն արտագաղթը եւ ինչ-որ կերպ նպաստեն սոցիալական խնդիրները մեղմելուն: Ոչ մի մարզպետ այս ուղղությամբ որեւէ քայլ չի արել: Փաստն այն է, որ գյուղի հույսը Գուգոն է՝ ավանակը: «Մեզ ավելի ճիշտ հասկանալու համար բան չենք պահանջում մարզպետարանից՝ թող կաբինետներում նստած ու իրենց թափանները լցրած չինովնիկները մի օր գան էս գյուղ ու մեզնից մի բաժակ խմելու ջուր ուզեն, ցույց ենք տալու Գուգոյին»,-ասում էին գյուղացիները: Ու նրանք մատնացույց էին անում իրենց հավատարիմ ավանակին: «Գյուղապետը էդքան լծակներ չունի, նա ոչինչ չի կարող անել, էն ջուրը, որ Գուգոն բերում ա մեզ, էդ ջրով նաեւ գյուղապետն է հոգում իր կարիքները, իսկ մարզպետը էլ հավատ չի ներշնչում մեզ, մեր հույսը հիմա վարչապետ Կարեն Կարապետյանն է: Իսկ մենք վարչապետից խնդրում ենք միայն ջուր»,-ասում էին գյուղացիները: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 30+
30+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր