211652_close_icon
views-count7886 դիտում article-date 00:13 28-02-2017

Հայաստանի մուայթայի ֆեդերացիան հավատարիմ մնալով իր սկզբունքներին շարունակում է զարգացնել և պրոպագանդել մուայթայ մարտարվեստը Հայաստանում։

Մոսկվայում տեղի ունեցած ուսումնամարզական հավաքների արդյունքում, մեր մարզիկներ Արմեն Գրիգորյանը և Գոռ նազարյանը հռչակվեցին չեմպիոններ հաղթելով կիսապրոֆեսիոնալ մենամարտերում։ Արմեն Գրիգորյանը 71 կգ քաշային կարգում 3 ռաունդ անըդմեջ ջաղջախեց իր մրցակից ռուս մարզիկին, իսկ Գոռ Նազարյանը 57 կգ քաշային կարգում 3-րդ ռաունդում նոկաուտի ենթարկեց իր մրցակցին նույնպես նվաճելով չեմպիոնի տիտղոսը։ Մրցաշարը կիսապրոֆեսիոնալ էր և որակավորման բնույթ էր կրում , որի ընթացքում մարզիկները պետք է ուղեգիր ստանաին մարտի 8 պրոֆեսիոնալ մենամարտին մասնակցելու համար, ինչը նրանք արեցին և մարտի 8-ին կմասնակցեն պրոֆեսիոնալ մենամարտին, որտեղ նրանց հակառակորդներն են լինեելու ադրբեջանը ներկայացնող մարզիկները։ Հայաստանի մուայթայի ֆեդերացիան ցանկանում է հատուկ առանձնացնել իր ֆեդերացիաի գլխավոր մարզիչ Գոռ Գևորգյանին իր զգալի ներդրման համար, նաև շնորհակալություն հայտնել Հայաստանի դրոշի ներքո հանդես եկող Եվրոպայի չեմպիոն , աշխարհի չեմպիոն և մի շարք այլ միջազգային մրցաշարերի հաղթող Ալբերտ Ամիրջանյանին։ Նշենք, որ մեր տղաները մարզվում են հենց Ամիրջանյանի << ՎԱՅՐԱԳ >> ակումբում։ Հաջողություն մաղթեն մեր տղաներին գալիք պրոֆեսիոնալլ մենամարտում։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր