211652_close_icon
views-count68545 դիտում article-date 23:33 27-02-2017

Երևանում ինքնասպան եղած 25-ամյա աղջիկը Լոռու մարզի Մղարթի գյուղապետի քույրն էր, իսկ հայրը նախկինում եղել է նույն գյուղի գյուղապետ

Երեկ՝ փետրվարի 26-ին, ինքնասպանություն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:40-ի սահմաններում Արմենիա բժշկական կենտրոնից ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ Դավիթաշեն 1-ին թաղամասի 40 շենքի 42 բնակարանից /Սուր շնչառական անբավարարություն, կախված դեպք./ ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի աղջիկ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Գրիշա Ամիրխանյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ քննիչ Սարգսյանի գլխավորությամբ: Պարզվել է, որ մահացածը Լոռու մարզի Մղարթ գյուղի բնակիչ, 25-ամյա Նարե Վաչագանի Նավասարդյանն էր, ով ինքնասպանություն է գործել նշված տան սանհանգույցի խողովակից՝ հոսանքի լարով կախվելու միջոցով: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ն. Նավասարդյանը Մղարթի գյուղապետ Երվանդ Նավասարդյանի քույրն էր, իսկ նրա հայրը՝ Վաչագան Նավասարդյանը, երկար տարիներ եղել է Մղարթի գյուղապետ:

Նմանատիպ նյութեր