211652_close_icon
views-count36815 դիտում article-date 23:05 27-02-2017

ՀՀ ոստիկանությունը ցանկանում է վարորդներին ազատել տուգանքների ուշացման համար տույժեր վճարելուց

Հայաստանի ոստիկանությունը ցանկանում է վարորդներին ազատել տույժերից՝ տուգանքների ուշացման պատճառով։ Այս մասին այսօր՝ փետրվարի 27–ին, ՀՀ Ազգային ժողովում հայտարարել է ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Վարդան Եղիազարյանը՝ ներկայացնելով փոփոխությունների նախագիծը վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում։ Այսպիսով, որքան էլ հետաձգվի տուգանքի վճարումը, վճարել պետք կլինի միայն հիմնական գումարը, հավելել է Եղիազարյանը։ Նա նշել է նաև, որ օրենքը հետադարձ ուժ չի ունենա և նախկինում կուտակված տուգանքները պետք է վճարել։ Այսպես, վերջին 5 տարում ճանապարհային խախտումների համար կուտակվել է մոտ 1 մլրդ դրամի տույժ (2 մլն դոլարից քիչ ավելի)։ Այդ պարտքերը ենթակա են վճարման։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր