211652_close_icon
views-count1256 դիտում article-date 22:26 27-02-2017

Փրկարարները հեռացրել են տանիքից կախված սառցալեզվակները

Փետրվարի 27-ին, ժամը 17:05-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Շիրվանզադեի թիվ 24/30 շենքի տանիքից (3-րդ հարկի մակարդակում) սառցալեզվակներ են կախված, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ ավտոսանդուղք: Փրկարարները հեռացրել են սառցալեզվակները մոտ 3,5 գմ: *** Փետրվարի 27-ին, ժամը 17:00-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Շիրվանզադեի թիվ 33/19 շենքի տանիքից (3-րդ հարկի մակարդակում) սառցալեզվակներ են կախված, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ ավտոսանդուղք: Փրկարարները հեռացրել են սառցալեզվակները՝ մոտ 30 գմ: *** Փետրվարի 27-ին, ժամը 11:09-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նորք-Մարաշ 5-րդ փողոցի թիվ 51 հասցեում գտնվող Ա. Արմենակյանի անվան թիվ 26 դպրոցի շենքի տանիքից սառցալեզվակներ են կախված, առկա է ընկնելու վտանգ. հեռացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի ավտոսանդուղքը: Փրկարարները տանիքի 20 մ հատվածում հեռացրել են սառցալեզվակները: *** Փետրվարի 27-ին, ժամը 11:00-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Տպագրիչների փողոցի թիվ 9 շենքի տանիքից սառցալեզվակներ են կախված, առկա է ընկնելու վտանգ. հեռացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի ավտոսանդուղքը: Փրկարարները հեռացրել են սառցալեզվակները (մոտ 5 գմ): *** Փետրվարի 27-ին, ժամը 10:41-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ա. Տիգրանյան փողոցի թիվ 20 շենքի 7-րդ հարկի ալեհավաքից սառցալեզվակ է կախված, առկա է ընկնելու վտանգ. հեռացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները հեռացրել են սառցալեզվակը (մոտ 0.8 գմ): ← Վերադառնալ ցուցակին

Նմանատիպ նյութեր