211652_close_icon
views-count41274 դիտում article-date 21:10 27-02-2017

Շղթայական ավտովթար Երևանում. Բաղրամյան պողոտայում բախվել են 2 Nissan-ներն ու 2 Lada-ները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ փետրվարի 27-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:10-ի սահմաններում Բաղրամյան պողոտայում` թիվ 48 հասցեի դիմաց, բախվել են Nissan մակնիշի 35 FT 180 համարանիշի, Lada Kalina մակնիշի 35 FG 415 համարանիշի, Lada 2114 մակնիշի 35 AS 336 համարանիշի և Nissan մակնիշի 34 ZR 091 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան: Վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները: Օպերատիվորեն ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Հայկ Կիսեբլյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 20+
20+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր