211652_close_icon
views-count1302 դիտում article-date 23:12 27-02-2017

Փրկարարները ձյան արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաներ

Փետրվարի 27-ին, ժամը 19:06-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի «Էկզոտիկ» լողափի տարածքում ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Ջրափրկարարներն արգելափակումից դուրս են բերել Mitsubishi Pajero IO մակնիշի 33 VS 123 պետհամարանիշով ավտոմեքենան: *** Փետրվարի 27-ին, ժամը 17:34-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի քրեակատարողական հիմնարկի մոտակայքում ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Վազ 2121» մակնիշի 68 OL 412 պետհամարանիշով ավտոմեքենան (1 ուղևոր): *** Փետրվարի 27-ին, ժամը 16:15-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գր. Լուսավորիչ փողոցի թիվ 17 շենքի մոտակայքում ավտոմեքենայի անիվն ընկել է դիտահորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Chrysler» մակնիշի 34 UN 530 պետհամարանիշով ավտոմեքենան:

Նմանատիպ նյութեր