211652_close_icon
views-count4775 դիտում article-date 22:33 27-02-2017

Վարշավայում տեղի ունեցավ ՀՀ Նախագահի անձնական լուսանկարիչ Դավիթ Հակոբյանի՝ «Հուշեր ճանապարհից» խորագրով լուսանկարչական աշխատանքների ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությունը

Փետրվարի 27-ին Վարշավայի Անկախության թանգարանում տեղի ունեցավ ՀՀ Նախագահի անձնական լուսանկարիչ Դավիթ Հակոբյանի՝ «Հուշեր ճանապարհից» խորագրով լուսանկարչական աշխատանքների ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցում էին Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը, Լեհաստանում հավատարմագրված դեսպաններ, այլ դիվանագետներ, ԼՀ պետական և տեղական իշխանությունների ներկայացուցիչներ, հոգևորականներ, Լեհաստանում գործող մի շարք հայկական կազմակերպությունների ներկայացուցիչներ, լրագրողներ: Ցուցահանդեսը, որը նվիրված է Հայաստանի և Լեհաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյա հոբելյանին, կազմակերպել է Լեհաստանում ՀՀ՝ Վարշավայի Անկախության թանգարանի հետ համատեղ: Բացման խոսքով հանդես եկավ դեսպան Ղազարյանը, ով, մասնավորապես, նշեց, որ Հայաստանի և Լեհաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների 25-ամյա պատմությունը հարուստ մի շարք արժանահիշատակ իրադարձություններով, որոնք համալրվել են պետական բարձր մակարդակի փոխայցելություններով, ստորագրված միջպետական բազմաթիվ փաստաթղթերով, առևտրատնտեսական, ռազմատեխնիկական, կրթական, մշակութային գործընկերության բազմաթիվ դրսևորումներով, երկու երկրներում գործող դեսպանությունների ակտիվ աշխատանքով: Անդրադառնալով ցուցահանդեսին՝ դեսպան Ղազարյանը նշեց, որ Դավիթ Հակոբյանը, Բրյուսել այցի ընթացքում ուղեկցելով ՀՀ Նախագահին, այսօր չկարողացավ մասնակցել ցուցահանդեսի բացման արարողությանը: Ցուցահանդեսը կտևի մինչև 2017 թվականի մարտի 26-ը: Լուսանկարչի հետ ունեցած նախնական պայմանավորվածության համաձայն՝ Լեհաստանում ՀՀ դեսպանությունը մտադիր է 2017 թվականի ընթացքում նմանատիպ ցուցահանդեսներ կազմակերպել նաև Լեհաստանի այլ քաղաքներում:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր