211652_close_icon
views-count18382 դիտում article-date 17:47 27-02-2017

Ավարտվել է չեզոք գոտուց ադրբեջանական գրոհայինների դիերի տարհանման գործընթացը. ԱՀ ՊՆ

Այսօր՝ փետրվարի 27-ին, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի միջնորդությամբ կողմերի միջև ձեռք բերված լրացուցիչ պայմանավորվածության արդյունքում՝ ժամը 17:00-ի սահմաններում, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականների մասնակցությամբ, ավարտվեց չեզոք գոտուց ադրբեջանական գրոհայինների դիակների տարհանման գործընթացը: Տեղեկացնենք, որ տարհանման գործընթացն իրականացվել է համաձայն փետրվարի 25-ին ձեռքբերված պայմանավորվածության, այսինքն այնպես, ինչպես սկզբնական շրջանում պնդել է արցախյան կողմը: [b]ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն[/b]

Նմանատիպ նյութեր