211652_close_icon
views-count4808 դիտում article-date 17:19 27-02-2017

Կողմերը պատրաստվում են հնարավոր ընդհարման. Սերգեյ Մինասյան

Կողմերը պատրաստվում են հնարավոր ընդհարման. լրագրողների հետ զրույցում այսպես ասաց Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը, գնահատելով վերջին օրերին Արցախի սահմաններում տեղի ունեցող ռազմական բախումները; Քաղաքագետը նշեց, որ այս պահին լարվածության սրման հավանականությունն աճում է, բայց մեծ, լայնածավալ ռազմական գործունեությունների հավանականությունը քիչ է: Անդրադառնալով նախօրեին Մինսկի խմբի համանախագահների հայտարարությանը, Սերգեյ Մինասյանը նշեց, որ չի կարծում, թե համանախագահները տեղյակ չեն, թե որ կողմն է նախաձեռնողը, պարզապես նրանց փաստացի ապացույցներ են պետք հասցեական հայտարարություններ անելու մասին: Քաղաքագետը նաև նկատեց, որ ղարաբաղյան հակամարտությունը չի դառնում գերտերությունների համար առաջնային խնդիրներից մեկը, և բանակցային գործընթացն առաջ չի գնում:

Նմանատիպ նյութեր