211652_close_icon
views-count3143 դիտում article-date 16:27 27-02-2017

Թրամփի հեղինակությունը հակառեկորդ է սահմանել

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի գործունեության արդյունավետությունն ամերիկացիների կողմից գնահատվել է 44%։ Այս մասին վկայում են NBC News-ի և The Wall Street Journal-ի անցկացրած հարցումների արդյունքները։ Հետազոտության տվյալների համաձայն՝ հարցվածների 48%-ը դժգոհ է Թրամփի աշխատանքից, նրանց 1/3-ը գտնում է, որ նոր նախաահը չի կարողանում գլուխ հանել իր պարտավորություններից։ Առաջին անգամ ԱՄՆ-ի պատմության մեջ այդ երկիրը նոր նախագահի ղեկավարման առաջին ամսում ունի աջակցության բացասական մակարդակ։ Gallup-ի համաձայն՝ Օբամային իր երդմնակալությունից 1 ամիս անց նրան աջակցություն էին արտահայտել ամերիկացիների 83%-ը։ Ջորջ Բուշ-կրտսերի ժամանակ աջակցում էր նրան ամերիկացիների 61%-ը, Բիլլ Քլինթոնի ժամանակ՝ 68%-ը։

Նմանատիպ նյութեր