211652_close_icon
views-count5577 դիտում article-date 16:59 27-02-2017

45 տարվա ամուսնությունից հետո Վիկտոր Յանուկովիչն ամուսնալուծվել է

Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչն ամուսնալուծվել է։ Արդեն նախկին կնոջ՝ Լյուդմիլայի հետ նա վարել է 45 տարվա համատեղ կյանք, գրում է գերմանական Spiegel թերթը։ «Այժմ նա ապրում է իր նախկին խոհարարուհու քրոջ հետ»,-նշում է թերթը։ Spiegel-ի տվյալներով՝ Յանուկովիչին ֆինանսական աջակցություն է ցուցաբերում նրա ավագ որդին՝ Ալեքսանդրը։ Նրա կտրսեր որդին՝ Վիկտորը, մահացել էր ավտովթարից 2015 թվականին, Բայկալում։

Նմանատիպ նյութեր