211652_close_icon
views-count4150 դիտում article-date 14:39 27-02-2017

Զլաթան Իբրահիմովիչ. Եկա, տեսա, հաղթեցի

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Զլաթան Իբրահիմովիչը իր տպավորություններով է կիսվել Անգլիական Լիգայի եզրափակիչում «Սաութհեմփթոնին» [url=https://shamshyan.com/hy/article/2017/02/26/1060004/]հաղթելուց[/url] (3:2) հետո: «Դա ամբողջ թիմի աշխատանքի արդյունքն էր: Ես այստեղ եկել եմ հաղթելու եւ հաղթում եմ: Որքան շատ եմ հաղթում, այնքան ավելի մեծ հաճույք եմ ստանում: Որքան մեծ ես դառնում, այնքան բարձր ես գնահատում դա: Որտեղ էլ ես լինեմ, ամենուրեք հաղթում եմ: Իմ հիշելով, սա արդեն իմ 32-րդ տիտղոսն է: Ես այդպես էլ ենթադրում էի: Շարունակում եմ իմ գործն անել եւ վայելել Անգլիան», ասել է Իբրահիմովիչը:

Նմանատիպ նյութեր