211652_close_icon
views-count63273 դիտում article-date 14:04 27-02-2017

Նվիրվում է ապրիլյան պատերազմի հերոս նահատակ, կապիտան Արմենակ Ուրֆանյանի վառ հիշատակին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ապրիլյան պատերազմի հերոս նահատակ, կապիտան Արմենակ Ուրֆանյանը դեռ 8-րդ դասարանից որոշել էր՝ զինվորական է դառնալու։ Ռազմական գործի նկատմամբ նրա անսահման սերը նրա արյան մեջ էր։ Իրագործելով դպրոցական տարիների երազանքը՝ նա ընդունվում և ավարտում է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը։ Հստակ էր մի բան՝ Սպարապետի նման հերոսով հպարտացող Ա. Ուրֆանյանը մարտի դաշտում այլ կերպ չէր կարող դրսևորել իրեն։ Իր հրամանատարությամբ ծառայող զինվորներին ասել էր. «Եթե դիվերսիա լինի հիշեք, ձեր միակ փրկության ուժը նռնակի մեջ է»: Նա իր անձնակազմի հետ միասին երկար մարտի էր բռնվել հակառակորդի հետ: Ադրբեջանի գերազանցող ուժերի ճնշման տակ անձնակազմին հետ ուղարկելով՝ միայնակ շարունակել էր մարտը՝ խոցելով մեկ տանկ և մոտ մեկ տասնյակ թշնամու զինվոր: Իսկ վերջում մի քանի նռնակներ նետելով՝ չէր թողել, որ իրեն շրջապատեն ու վերջին նռնակով իր հետ միասին պայթեցրել էր մոտեցողներին: [color=#EF2929]Ներկայացնում ենք մեր գործընկեր, լրագրող Սյունե Մանուչարյանի պատրաստած տեսանյութը, որը նվիրված է Արմենակ Ուրֆանյանին վառ հիշատակին։[/color]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր