211652_close_icon
views-count2319 դիտում article-date 14:13 27-02-2017

Ընդդիմադիր պատգամավորները «Հաց բերողին» ազատելու միջնորդություն և երաշխավորություն են ներկայացնելու

ԱԺ քառօրյա նիստի սկզբում այսօր բարձրացվեց նաև «Հաց բերող» անունը ստացած Արթուր Սարգսյանի կալանքի ու առողջության հետ կապված հարցը: Պատգամավոր Էդմոն Մարուքյանը Ազգային Ժողովին տեղեկացրեց, որ այսօր առավոտյան ինքն ու Նիկոլ Փաշինյանն այցելել են Արթուր Սարգսյանին, որը 17 օր հացադուլի մեջ է, և վիճակը շատ ծանր է: «Հիմա նրա կյանքը փրկելու միակ միջոցը խափանման միջոցը փոխելն է, ինչի վերաբերյալ միջնորդություն ենք պատրաստել, անձնական երաշխավորություն: Եվ եթե մեր գործընկեր պատգամավորները կցանկանան, կարող են միանալ, ներկայացնենք Գլխավոր դատախազին՝ խափանման միջոցը փոխելու համար, ինչի արդյունքում այդ մարդու կյանքը կփրկվի»,- ասաց Մարուքյանը: Պատգամավորներ Տիգրան Ուրիխանյանը և Հեղինե Բիշարյանը նույնպես «Հաց բերողին» ազատելու կոչեր արեցին: Հեղինե Բիշարյանն ասաց, որ նրան կալանքի տակ պահելու որևէ առիթ չկա, Արթուր Սարգսյանը որևէ հանցանք չի գործել:

Նմանատիպ նյութեր