211652_close_icon
views-count1063 դիտում article-date 15:09 27-02-2017

Արփինե Հովհաննիսյանն ընդունել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ներկայացուցիչներին

ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն այսօր ընդունել է ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնող ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ պատվիրակությանը` առաքելության ղեկավար, դեսպան Ժան Պետերսոնի գլխավորությամբ: Նախարարը պատվիրակության առաջարկով ներկայացրել է սահմանադրական բարեփոխումների շրջանակում ՀՀ ընտրական նոր օրենսգրքի մշակման գործընթացը, քաղաքական կոնսենսուսի արդյունքում դրանում կատարված փոփոխությունները՝ մասնավորապես անդրադառնալով ընտրողների ստորագրված ցուցակների հրապարակմանն ու անձի նույնականացման համար կիրառվող տեխնիկական սարքերի ներդրմանը: Արփինե Հովհաննիսյանը նշել է, որ Հայաստանը ներկայում գտնվում է կարևոր փոփոխությունների նախաշեմին, և այս Ընտրական օրենսգիրքը հիմնականում ուղղված է ընտրական գործընթացի նկատմամբ հանրության վստահության բարձրացմանն ու ամրապնդմանը: Հանդիպման ընթացքում նախարարն անդրադարձել է նաև պատվիրակությանը հետաքրքրող այլ հարցերի:

Նմանատիպ նյութեր