211652_close_icon
views-count4210 դիտում article-date 20:42 27-02-2017

Երկրորդ համաշխարհայինի գերիները նպաստ ստանալու համար դիմում կարող են ներկայացնել մինչև սեպտեմբերի 30-ը

Գերմանիայի դեսպանությունը մոտ երկու տարի առաջ [url=http://www.eriwan.diplo.de/Vertretung/eriwan/hy/03-Politik/aussen-und-europapolitik/anerkennungsleistung-kriegsgefangene.html]հաղորդագրություն[/url] էր տարածել, տեղեկացնելով, որ Բունդեսթագը 2015թ. մայիսի 21-ին որոշում է ընդունել խորհրդային նախկին ռազմագերիներին դրամական մեկանգամյա նպաստ տրամադրելու մասին: Խորհրդային զինված ուժերի այն զինծառայողները, որոնք Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, մասնավորապես՝ 1941թ. հունիսի 22-ից մինչև 1945թ. մայիսի 8-ն ընկած ժամանակահատվածում գտնվել են գերմանական ռազմական գերության մեջ, կարող են մեկանգամյա՝ 2.500 եվրո դրամական աջակցություն ստանալու դիմում ներկայացնել: Նպաստ ստանալու համար դիմում ներկայացնելու վերջնաժամկետը 2017թ. սեպտեմբերի 30-ն է: Այս նպաստի նկատմամբ իրավական պահանջ չի գործում, այն մեկ այլ անձի փոխանցելի կամ ժառանգելի չէ: Մանրամասները՝ կենտրոնական ծառայությունների և ունեցվածքի վերաբերյալ բաց հարցերի Դաշնային վարչության [url=http://www.badv.bund.de/DE/OffeneVermoegensfragen/AnerkennungsleistungSowjetischeKriegsgefangene/russisch/start.html]կայքէջում[/url]:

Նմանատիպ նյութեր